11:03 11 մարտի, 2020ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը մարտի 10-ին արտահերթ ժողով է հրավիրել քննարկելու համար կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլի 2020թ. Եվրոպայի առաջնությունը հետաձգելու հնարավորությունը:
Ժողովի ընթացքում ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը որոշում է ընդունել դեռևս չհետաձգել մրցաշարը և սկսել Եվրո-2020-ը ընդունող 12 քաղաքում կազմակերպչական աշխատանքները:
ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հերքել է նաև այն տեղեկությունը, որ մի քանի երկրների ֆուտբոլի ֆեդերացիաներ դիմել են կազմակերպությանը՝ խնդրելով հետաձգել Եվրո-2020-ը:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը նախատեսված է անցկացնել հունիսի 12-ից հուլիսի 12-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.