Մի շարք ֆեդերացիաներ ՈւԵՖԱ-ին խնդրում են հետաձգել Եվրո-2020-ը

21:07   10 մարտի, 2020

Մի շարք երկրների ֆուտբոլային ֆեդերացիաներ դիմել են ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով հետաձգել Եվրո-2020-ի անցկացումը, հաղորդում է իտալական Tuttosport-ը։

Պատճառը կորոնավիրուսի տարածումն է Եվրոպայում եւ ազգային առաջնությունների հանդիպումների հետաձգումը։ Իտալիայում մեկ ամսով դադարեցվել են մարզական միջոցառումները։

Հնարավոր տարբերակներից մեկն է Եվրո-2020-ի անցկացումը 2021 թվականին, սակայն ՈւԵՖԱ-ի ղեկավարությունն առայժմ չի ցանկանում գնալ այդպիսի քայլի։ Կազմակերպության նախագահ Ալեքսանդր Չեֆերինի դիրքորոշմամբ, առաջնությունը պետք է անցկացվի նախատեսված ժամկետում՝ հունիսի 12-ից հուլիսի 12-ը, 12 քաղաքներում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։