«Սեւիլիան» ակումբի մարզչական բարձրագույն մրցանակը («Ոսկե նստարան») շնորհել է Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսին, հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
Այդ մասին «Սեւիլիայի» նախագահ Խոսե Կաստրոն հայտնել է «Սեւիլիայի» ակումբային ռադիոեթերում, որի հյուրն է եղել Կապարոսը։ Նա նաեւ պատմել է, թե ինչպես է ընդունել Հայաստանի հավաքականի հրավերը։
«Խինես Մելենդեսը երկար տարիներ եղել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական տնօրենը, նա վերափոխեց ֆուտբոլը Իսպանիայում։ Ես Մելենդեսին ճանաչում եմ 1985 թվականից։ Նա իմ ուսուցիչն է։
Վաղուց էի ստացել առաջարկը, բայց մտածում էի, քանի որ դժվար է հեռանալ տնից։ Բայց մենք ընտանիքում ընդունեցիք այդ որոշումը եւ վաղը մեկնում ենք Հայաստան»,- նշել է Կապարոսը։
Հիշեցնենք, որ Մելենդեսն այժմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենն է։
Կապարոսը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2021թ. նոյեմբերի 30-ը՝ 2022թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ավարտը:
Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին իսպանական Ուտրետա քաղաքում։
Հայտնի է Բիլբաոյի «Աթլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլիայում» մարզչական աշխատանքով: «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։
Խոակին Կապարոսի մարզչական կարիերան
«Սան Խոսե Օբրերո» (Իսպանիա) – 1981-1984
«Կամպիլյո» (Իսպանիա) – 1984-1986
«Մոտիլյա» (Իսպանիա) – 1986-1989
«Կաստիլե-Լա Մանչա» (Իսպանիա) – 1989-1990
«Խիմնաստիկո Ալկասար» (Իսպանիա) – 1990-1992
«Կոնկենսե» (Իսպանիա) – 1992-1993
«Մանսանարես» (Իսպանիա) – 1994-1995
«Մորալո» (Իսպանիա) – 1995-1996
«Ռեկրեատիվո» (Իսպանիա) – 1996-1999
«Անդալուսիա» (Իսպանիա) – 1998-2000
«Վիլյառեալ» (Իսպանիա) – 1999
«Սևիլիա» (Իսպանիա) – 2000-2005
«Դեպորտիվո» (Իսպանիա) – 2005-2007
«Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա) – 2007-2011
«Նյուշատել Քսամաքս» (Շվեցարիա) – 2011
«Մալյորկա» (Իսպանիա) – 2011-2013
«Լևանտե» (Իսպանիա) – 2013-2014
«Գրանադա» (Իսպանիա) – 2014-2015
«Օսասունա» (Իսպանիա) – 2016-2017
«Ալ Ահլի» (Քաթար) – 2017
«Սևիլիա» (ԺՊ) (Իսպանիա) – 2018
«Սևիլիա» (ԺՊ) (Իսպանիա) – 2019
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր փետրվարի 12-ից։ ՀՖՖ-ն խզել էր Աբրահամ Խաշմանյանի պայմանագիրը։ Այս ամիս ազգային թիմը կանցկացնի երկու արտագնա ընկերական հանդիպում Ուզբեկստանի (մարտի 26) եւ Ղազախստանի (մարտի 30) հետ։
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։