Իսպանիայի առաջնության հանդիպումները փակ կլինեն երկրպագուների համար

16:11   10 մարտի, 2020

Իսպանիայի ֆուտբոլային Պրիմերայի եւ Սեգունդայի հաջորդ երկու տուրերի բոլոր հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների, հաղորդում է Լա Լիգայի պաշտոնական կայքը։ Պատճառը նոր կորոնավիրուսի տարածումն է։ Հաջորդ երկու տուրերից հետո կընդունվի նոր որոշում։

Լիգաներն այժմ գնահատում են իրավիճակը եւ կձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցառումները, որպեսզի կարողանան ավարտին հասցնել առաջնությունները առանց դադարների։

Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 1200-ից։

Հանդիսականների համար փակ կլինեն նաեւ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բարսելոնա» - «Նապոլի» եւ «Վալենսիա» - «Ատալանտա» հանդիպումները։

Հիշեցնենք, որ մարտի 9-ին Իտալիայի կառավարությունը որոշեց 1 ամսով դադարեցնել երկրում անցկացվող բոլոր մարզական միջոցառումները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։