Կապարոս․ «Սեւիլիան» իմ տունն է, բայց շատ հետաքրքիր առաջարկ ստացա Հայաստանից

13:27   10 մարտի, 2020

«Սեւիլիա» ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակված 64-ամյա Խոակին Կապարոսին, որը հեռացել է իսպանական ակումբի զարգացման բաժնի ղեկավարի պաշտոնից։

««Սեւիլիան» իմ տունն է, բայց մարզչական աշխատանքն իմ կյանքն է։ Ես շատ հետաքրքիր առաջարկ ստացա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսից եւ դարձյալ ոգեւորվեցի խաղադաշտ վերադառնալու կրքից։ Բարդ եւ հասուն որոշում էր՝ մասնագիտության նկատմամբ իմ կրքից դրդված։

Երբ որոշմանս մասին հայտնեցի ակումբի ղեկավարությանը, որեւէ արգելքի չհանդիպեցի։ Նրանք ողջունեցին իմ որոշումը եւ մաղթեցին հաջողություն»,- ասել է Կապարոսը իսպանական ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։

Կապարոսը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2021թ. նոյեմբերի 30-ը՝ 2022թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ավարտը:

Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին իսպանական Ուտրետա քաղաքում։ 

Հայտնի է Բիլբաոյի «Աթլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլիայում» մարզչական աշխատանքով: «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։

Խոակին Կապարոսի մարզչական կարիերան 

«Սան Խոսե Օբրերո» (Իսպանիա) – 1981-1984

«Կամպիլյո» (Իսպանիա) – 1984-1986

«Մոտիլյա» (Իսպանիա) – 1986-1989

«Կաստիլե-Լա Մանչա» (Իսպանիա) – 1989-1990

«Խիմնաստիկո Ալկասար» (Իսպանիա) – 1990-1992

«Կոնկենսե» (Իսպանիա) – 1992-1993

«Մանսանարես» (Իսպանիա) – 1994-1995

«Մորալո» (Իսպանիա) – 1995-1996

«Ռեկրեատիվո» (Իսպանիա) – 1996-1999

«Անդալուսիա» (Իսպանիա) – 1998-2000

«Վիլյառեալ» (Իսպանիա) – 1999

«Սևիլիա» (Իսպանիա) – 2000-2005

«Դեպորտիվո» (Իսպանիա) – 2005-2007

«Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա) – 2007-2011

«Նյուշատել Քսամաքս» (Շվեցարիա) – 2011

«Մալյորկա» (Իսպանիա) – 2011-2013

«Լևանտե» (Իսպանիա) – 2013-2014

«Գրանադա» (Իսպանիա) – 2014-2015

«Օսասունա» (Իսպանիա) – 2016-2017

«Ալ Ահլի» (Քաթար) – 2017

«Սևիլիա» (ԺՊ) (Իսպանիա) – 2018

«Սևիլիա» (ԺՊ) (Իսպանիա) – 2019 

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր փետրվարի 12-ից։ ՀՖՖ-ն խզել էր Աբրահամ Խաշմանյանի պայմանագիրը։ Այս ամիս ազգային թիմը կանցկացնի երկու արտագնա ընկերական հանդիպում Ուզբեկստանի (մարտի 26) եւ Ղազախստանի (մարտի 30) հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։