15:09 9 մարտի, 2020ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում ամեն տարի անցկացվող թենիսի ATP եւ WTA շարքի խոշորագույն մրցաշարերից մեկը չեղարկվել է կորոնավիրուսի տարածման հետեւանով։
«Այս պահին հանրային առողջապահության համար գոյություն ունի մեծ ռիսկ այս մեծության միջոցառման անցկացման դեպքում։ Այժմ այս մրցաշարի անցկացումը չի համապատասխանում երկրպագուների եւ թենիսիստների շահերին։ Մենք պետք է միավորվենք, որպեսզի պաշտպանվենք կորոնավիրուսից։
Մենք կքննարկենք այլ ժամկետներում մրցաշարն անցկացնելու տարբերակները»,- նշվում է մրցաշարի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Ավելի վաղ թենիսի երեք խոշոր մրցաշար չեղարկվել էր Չինաստանում, եւս երեք մրցաշար՝ Հարավային Կորեայում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.