Մադրիդի «Ռեալը» պարտվեց «Բետիսին» (տեսանյութ)

01:54   9 մարտի, 2020

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Սեւիլիայում հյուրընկալվեց «Բետիսին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

Դաշտի տերերն առաջինը հասան հաջողության։ 40-րդ րոպեին բելգիացի Տիբո Կուրտուայի դարպասը գրավեց բրազիլացի պաշտպան Սիդնեյը։

Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հավասարությունը վերականգնեց առաջին խաղակեսի ավելացված ժամանակում։ 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։

66-րդ րոպեին փոխարինման դուրս եկած իսպանացի հարձակվող Կրիսիան Տելյոն 82-րդ րոպեին խփեց «Բետիսի» հաղթական գոլը։

«Ռեալը» 56 միավորով նահանջեց երկրորդ տեղ։ Առաջատար «Բարսելոնան» ունի 58 միավոր։ «Բետիսը» բարձրացավ 12-րդ տեղ՝ 33 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Բետիս» - «Ռեալ»՝ 2։1 (տեսանյութ)

Սիդնեյ, 40, Կրիստիան Տելյո, 82 - Քարիմ Բենզեմա, 45+3, 11մ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։