«ՌԲ Լայպցիգը» չօգտագործեց «Բավարիային» հավասարվելու հնարավորությունը, օրվա արդյունքներ (տեսանյութ)

20:24   7 մարտի, 2020

Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում «ՌԲ Լայպցիգը» հյուրընկալվեց «Վոլֆսբուրգին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0։0։

«ՌԲ Լայպցիգը» 50 միավորով երկրորդ տեղում է եւ 2 միավոր հետ է առաջատար «Բավարիայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Վոլֆսբուրգը» 7-րդն է՝ 36 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Վոլֆսբուրգ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 0։0

«Բայեր Լևերկուզեն» - «Այնտրախտ»՝ 4։0 (տեսանյութ)

Կայ Հավերց, 4, Քարիմ Բելարաբի, 14, Պաուլինյու, 49, 55

«Շալկե 04» - «Հոֆենհայմ»՝ 1։1 (տեսանյութ)

Ուեսթոն Մաքենի, 20 – Քրիստոֆ Բաումգարտներ, 69

 «Ֆրայբուրգ» - «Ունիոն Բեռլին»՝ 3։1

Ռոլանդ Շալաի, 34, Կրիստիան Գյունտեր, 55, Ռոբին Կոխ, 82 - Սեբաստիան Անդերսոն, 61

«Հերտա Բեռլին» - «Վերդեր»՝ 2։2

Նիկլաս Շտարկ, 41, Մատեուս, 60 - Ջոշուա Սարջենթ, 3, Դավի Կլասեն, 6

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 21:30 (Երեւանի ժամանակ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։