12:31 7 մարտի, 2020Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան չի բացառել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան վերադարձն անգլիական ակումբ:
«Վերջին հանդիպումներում Մխիթարյանը տպավորիչ խաղ է ցույց տալիս: Նա ինձ միշտ էլ դուր է եկել, և ես համոզված եմ, որ լավագույն մարզավիճակում Մխիթարյանը կարող է հարմարվել ցանկացած մարտավարության:
«Արսենալը» հնարավորություն ունի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո վերադարձնել Մխիթարյանին և կքննարկի այդ տարբերակը»,- Արտետայի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ 31-ամյա Մխիթարյանը վարձակալությամբ «Ռոմա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը:
Հայ ֆուտբոլիստն իտալական ակումբի կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոման» ֆինանսական խնդիրների պատճառով, հնարավոր է, չկարողանա ձեռք բերել Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.