Ռոնալդինյոն ձերբակալվել է

10:17   5 մարտի, 2020

Բրազիլիայի հավաքականի նախկին առաջատարներից, աշխարհի չեմպիոն Ռոնալդինյոն ձերբակալվել է Պարագվայում կեղծ անձնագրի համար, հաղորդում է Goal.com-ը։

39-ամյա նախկին ֆուտբոլիստն ու նրա եղբայրը ձերբակալվել են Resort Yacht & Golf Club Paraguay հանգստայն գոտում։ Այդ մասին հայտել են Պարագվայի Ներքին գործերի նախարարությունից։

Պարագվայի կեղծ անձնագրերը Ռոնալդինյոյի եւ նրա եղբյար Ռոբերտոյին անուններով են։

Ռոնալդինյոն Բրազիլիայում զրկվել է արտասահմանյան անձնագրից լճի ափին շինարարություն իրականացնելու ընթացքում բնապահպանական նորմերը խախտելու եւ դրա համար 2,2 միլիոն դոլար տուգանք չվճարելու հետեւանքով։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.