Չեֆերին. Չեմպիոնների լիգայի հանդիպումները կարող են հետաձգվել

15:19   3 մարտի, 2020

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը տեղեկացրել է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները կարող են հետաձգվել:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք կորոնավիրուսի տարածմանը, սակայն մինչև հիմա մեր կողմից կազմակերպվելիք որևէ միջոցառում չի հետաձգվել կամ չեղարկվել:

Սպասում ենք Չեմպիոնների լիգայի հանդիպումներն ընդունող երկրների առողջապահական մարմիններից ստացվելիք տվյալներին: Եթե մեզ տեղեկացնեն վտանգի առկայության մասին, ապա հանդիպումները կհետաձգվեն»,- ՈւԵՖԱ-ի նախագահի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի պատճառով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Յուվենտուս» - «Լիոն» և ՊՍԺ - «Բորուսիա» պատասխան հանդիպումները կարող են անցկացվել առանց հանդիսականի: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։