Ռամոս. Կարողացանք ամբողջովին մեկուսացնել Մեսիին

19:12   2 մարտի, 2020

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է Լա Լիգայի 26-րդ տուրում կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակը:

«Այս խաղում մեզ մոտ ամեն ինչ ստացվեց: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» վերահսկում էր գնդակը և կարողացավ մի քանի վտանգավոր գրոհ իրականցնել, իսկ երկրորդ խաղակեսում գրեթե չկարողացավ հնարավորություն ստեղծել:

Մեսին մեծ խնդիր է ցանկացած թիմի պաշտպանների համար: Մենք չէինք կարող աչքաթող անել նրան և կարծում եմ, որ մեր պաշտպաններին հաջողվեց ամբողջովին մեկուսացնել Մեսիին»,- Ռամոսի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում տեղի ունեցած խաղում «Ռեալը» հաղթանակ տարավ Վինիսիուս Ժունիորի և Մարիանո Դիասի գոլերի շնորհիվ:

«Ռեալը» 56 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» հետ է 1 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։