01:51 2 մարտի, 2020Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց չեմպիոն «Բարսելոնային»։ 2։0 հաշվով հաղթանակ տարավ ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած Արքայական թիմը, որը Լա Լիգայում նախորդ անգամ կատալոնական թիմի նկատմամբ առավելության հասել էր 2016թ․ ապրիլին։
Առաջին խաղակեսում երեք դրվագներում «Ռեալին» գոլից փրկեց բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան։ Երկրորդ խաղակեսում երկու անհավանական սեյվ կատարեց կատալոնական թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը։
Put some respect on Courtois' name #ElClasico pic.twitter.com/plTnjMYSue
— Goal (@goal) March 1, 2020
¦ Ter Stegen's Monstrous and world class save!#ElClasico pic.twitter.com/E9a9KyujDd
— BarcaTurf Media (@TurfTape) March 1, 2020
71-րդ րոպեին «Ռեալը» խփեց առաջին գոլը։ Գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի փոխանցումից հետո աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

Ավելացված ժամանակի երկրորդ րոպեին աչքի ընկավ Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող հարձակվող Մարիանոն, որը մեկ րոպե առաջ էր փոխարինել Արքայական թիմում 500-րդ հանդիպումն անցկացրած ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային։ Գոլային փոխանցումը կատարեց իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը։
Իսպանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանում այս թիմերի հանդիպումը Բարսելոնայում ավարտվել էր 0։0 հաշվով։
«Ռեալը» 56 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» հետ է 1 միավոր։
«Ռեալն» ու «Բարսելոնան» հանդիպում էին 244-րդ անգամ։ «Ռեալը» տարավ 96-րդ հաղթանակը։ Նույնքան հաղթանակ ունի «Բարսելոնան»։ 52 հանդիպում ավարտվել է ոչ ոքի։
Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր
«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 2։0 (տեսանյութ)
Վինիսիուս, 71, Մարիանո, 90+2
¡El equipo se volcó durante la primera parte en busca del gol!#ElClásico | #RMLiga pic.twitter.com/VytTWIFbnl
— Real Madrid C.F.(@realmadrid) March 1, 2020
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.