«Մանչեսթեր Յունայթեդը» չհաղթեց «Էվերտոնին», «Տոտենհեմը» պարտվեց «Վուլվերհեմփթոնին» (տեսանյութ)

19:53   1 մարտի, 2020

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լիվերպուլում մրցեց իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած «Էվերտոնի» հետ։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի ղեկավարած մանչեսթերյան թիմը բավարարվեց 1 միավորով։ Թիմերը մեկական գոլ փոխանակեցին։

Խաղի ավարտից հետո կարմիր քարտ ստացավ Անչելոտին, որը վիճեց մրցավարների հետ VAR-ի արդյունքում անգլիացի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինի չգրանցված գոլի պատճառով։

«Մանչեսթեր Յունայթեդը» 42 միավորով 5-րդ տեղում է։ «Էվերտոնը» 11-րդն է՝ 37 միավոր։

«Մանչեսթեր Յունայթեդին» հավասարվեց «Վուլվերհեմփթոնը», որը հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ՝ 3։2։ «Տոտենհեմը» 40 միավորով 7-րդ տեղում է։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Էվերտոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։1 (տեսանյութ)

Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 3 - Բրունու Ֆերնանդեշ, 31

«Տոտենհեմ» - «Վուլվերհեմփթոն»՝ 2։3 (տեսանյութ)

Սթիվեն Բերգվեյն, 13, Սերժ Օրյե, 45 - Մեթ Դոհերթի, 27, Դիոգու Ժոտա, 57, Ռաուլ Խիմենես, 73



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։