«Սեւիլիան» հաղթեց ավելացված ժամանակում (տեսանյութ)

16:55   1 մարտի, 2020

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Սեւիլիան» ընդունեց «Օսասունային» եւ հաղթանակ 3։2 հաշվով ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ։ Դուբլի հեղինակ դարձավ մարոկկացի հարձակվող Յուսեն Էն Նեսիրին։

Հյուրերը 53-րդ րոպեին մնացին 10 ֆուտբոլիստներով։ Թվային առավելությամբ «Սեւիլիան» երկու գոլ բաց թողեց։ Սակայն  ավելացված ժամականում դաշտի տերերը խփեցին հաղթական գոլը։

«Սեւիլիան» 46 միավորով բարձրացավ երրորդ, «Օսասունան» ունի 31 միավոր եւ 12-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Սեւիլիա» - «Օսասունա»՝ 3։2 (տեսանյութ)

Յուսեֆ Էն Նեսիրի, 13, 90+3, Լուկաս Օկամպոս, 45+1 – Արիդանե Էրնանդես, 64, Ռոբերտո Տորես, 74, 11մ

Հեռացում՝ Սերխիո Էրերա («Օսասունա»), 53



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։