«Ռեալ» - «Բարսելոնա»․ Բուքմեյքերների կանխատեսումը

12:20   1 մարտի, 2020

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կընդունի կատալոնական «Բարսելոնային»։ Բուքմեյքերները կանխատեսում են ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի հաղթանակը։ Արքայական ակումբի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․20 գործակցով։ «Բարսելոնայի» հաղթանակի գործակիցն է 3․10, ոչ ոքի արդյունքինը՝ 3․60։

Իսպանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանում թիմերը Բարսելոնայում խաղացել են ոչ ոքի՝ 0։0։

Սուպերկլասիկոն տեղի կունենա մարտի 1-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին (մարտի 2)։

«Բարսելոնան» 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռեալը» հետ է 2 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։