Պրեմյեր լիգա․ «Լիվերպուլի» անպարտելի շարքը տեւեց 44 խաղ

00:04   1 մարտի, 2020

Անգլիայի առաջնությունում «Լիվերպուլի» անպարտելի շարքը տեւեց 44 հանդիպում։ Պրեմյեր լիգայի 28-րդ տուրում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 0։3 հաշվով պարտվեց «Ուոթֆորդին»։

«Լիվերպուլը» Պրեմյեր լիգայում պարտություն չէր կրել անցած առաջնության 22-րդ տուրից՝ այս ընթացքում տանելով 39 հաղթանակ եւ 5 խաղ ավարտելով ոչ ոքի։

Ռեկորդը պատկանում է Լոնդոնի «Արսենալին», որը 2003թ․ մայիսից մինչեւ 2004թ․ հոկտեմբեր Անգլիայի առաջնությունում չի պարտվել 49 անընդմեջ խաղում։

Այս մրցաշրջանում «Լիվերպուլը» տարել է 26 հաղթանակ, «Մանչեսթեր Յունայթեդի» հետ էլ խաղացել էր ոչ ոքի՝ 1։1։

«Լիվերպուլը» 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 22 միավորի առավելություն ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։ Առաջնության ավարտին մնացել է 10 տուր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։