«Արարատի» չորս նորեկները

21:53   29 փետրվարի, 2020

«Արարատը» տրանսֆերային պատուհանի վերջում պայմանագիր է կնքել ևս 4 ֆուտբոլիստի հետ։

Թիմը համալրել են ուկրաինացի պաշտպան Պավել Ստեպանեցը և նիգերիացի հարձակվող Գանիյու Օսենին։

32-ամյա Ստեպանեցը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է: Հանդես է եկել մոսկովյան ակումբի երկրորդ թիմում, «Ուրալում», «Մորդովիայում», Վորոնեժի «Ֆակելում» ու մի շարք այլ ռուսական ակումբներում: Խաղացել է Ուկրաինայի Մ-19 և Մ-21 հավաքականներում:

Օսենին Նիգերիայի Մ-23 հավաքականի նախկին ֆուտբոլիստ է, որի կազմում խփել է երկու գոլ: Նիգերիայի Մ-20 հավաքականի կազմում մասնակցել է 5 խաղի ու դարձել 1 գոլի հեղինակ, իսկ Մ-17 հավաքականում դաշտ է դուրս եկել 8 անգամ՝ խփելով 4 գոլ:

Ակումբային կարիերան սկսել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի երկրորդ թիմում, այնուհետև տեղափոխվել է Թունիս՝ «Էսպերանսե» ակումբ: Կարիերայի մեծ մասն անցկացրել է Վիետնամում, մասնակցել է Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի խաղարկությանը՝ 6 խաղում խփելով 2 գոլ:

«Արարատը» համալրել են նաեւ հարձակվող Սանսիդինյո Սիլվան և պաշտպան Թոմաս Ֆիբելը:

33-ամյա Ֆիբելը կենտրոնական պաշտպան է: Կարիերայի ընթացքում հանդես է եկել բելգիական «Ստանդարտում», «Անտվերպենում», Պերմի «Ամկարում», «Ցրվենա Զվեզդայում», «Անժիում»:

25-ամյա Սանսիդինյո Սիլվան պորտուգալական «Բենֆիկայի» սան է: Հանդես է եկել «Բենֆիկայի» երկրորդ թիմում, պորտուգալական «Արուկայում» և շվեյցարական «Լոզանում»: Խաղացել է Պորտուգալիայի տարբեր տարիքային հավաքականներում՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 48 հանդիպում ու խփելով 14 գոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։