Գործակալ. Ոչ մի հնարավորություն չկա, որ Օզիլը կարող է հեռանալ «Արսենալից»

11:47   29 փետրվարի, 2020

Լոնդոնի «Արսենալի» ազգությամբ թուրք կիսապաշտպան Մեսութ Օզիլի գործակալը բացառել է ընթացիկ մրցաշրջանից հետո իր հաճախորդի հեռանալն անգլիական ակումբից:

«Օզիլի պայմանագրի ժամկետի ավարտին դեռ 1.5 տարի կա, և մենք անգամ չենք քննարկում ամռանն ակումբային գրանցումը փոխելու տարբերակը:

Օզիլը մնալու է «Արսենալում», և ես կարծում եմ, որ նա կարող է նույնիսկ նոր պայմանագիր կնքել լոնդոնյան ակումբի հետ:

Կարծում եմ, որ Օզիլը լավ կանցկացնի այս մրցաշրջանի վերջնամասն ու կապացուցի, որ արժանի է խաղալ «Արսենալի» մեկնարկային կազմում»,- 31-ամյա կիսապաշտպանի խոսքը փոխանցում է INews-ը:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Օզիլն «Արսենալի» կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։