«Բարսելոնայի» 2 առաջատար խաղացողներ ապաքինվել են վնասվածքից ու կկարողանան մասնակցել Սուպերկլասիկոյին

18:08   28 փետրվարի, 2020

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպաններ Ժերար Պիկեն ու Ժորդի Ալբան փետրվարի 28-ին տեղի ունեցած մարզումն անցկացրել են ընդհանուր խմբում, տեղեկացնում է Marca-ն:

Ժերար Պիկեն վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Նապոլիի» դեմ առաջին խաղում, իսկ Ժորդի Ալբան՝ Լա Լիգայի 24-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղում:

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։