Պոլ Պոգբան մարզումներն ընդհանուր խմբում կվերսկսի հաջորդ շաբաթ

15:44   28 փետրվարի, 2020

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան վերականգնվել  է վնասվածքից հետո եւ մարզումները նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմի ընդհանուր խմբում կվերսկսի հաջորդ շաբաթ, հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը։

Նրա վերադարձը խաղադաշտ հնարավոր է մարտի 8-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, առավել հավանական է՝ մարտի 15-ին Լոնդոնի «Տոտենհեմի» հետ դիմակայությունում։

Պոգբան չի խաղացել դեկտեմբերից։ Հունվարի սկզբում նա ենթարկվեց ոտնաթաթի վիրահատության։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 7 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։