Արտետա․ Բարդ կլինի մարսել այս ձախողումը

13:49   28 փետրվարի, 2020

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում հունական «Օլիմպիակոսից» կրած պարտությունն ու մրցաշարից դուրս մնալը։

«Ես գիտեմ, թե տղաներն ինչքան շատ էին ցանկանում հանդես գալ Եվրոպայի լիգայում։ Տեսել եմ, թե ինչպես են նրանք պայքարել։ Բարդ կլինի մարսել այս ձախողումը։

Սա ֆուտբոլ է, որը երբեմն դաժան է լինում։ Այս գործում պետք է կարողանալ հաղթահարել այսպիսի իրավիճակներ։ Հիմա ամեն ինչ մեզնից է կախված, պետք է շարժվել առաջ։

Մենք բաց թողեցինք մեր հնարավորությունները, իսկ մրցակցին թույլ տվեցինք պահեր ստեղծել մեր տուգանային հրապարակում։ Պետք է ավելի կոշտ լինեինք»,- Արտետայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ Լոնդոնում տեղի ունեցած պատասխան հանդիպման հիմնական ժամանակում 1։0 հաշվով հաղթել է «Օլիմպիակոսը»։ Լրացուցիչ ժամանակում թիմերը մեկական գոլ են փոխանակել եւ 2։1 հաշվով հաղթել է հունական թիմը՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ։ Հունաստանում «Արսենալը» հաղթել էր 1։0 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։