ԵԼ. Լրացուցիչ ժամանակում «Արսենալը» պարտվեց ու դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

02:34   28 փետրվարի, 2020

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» տանը մրցեց հունական «Օլիմպիակոսի» հետ:

Միկել Արտետայի գլխավորած թիմը 1:2 հաշվով պարտություն կրեց և, ընդհանուր դիմակայությունում պարտվելով 2:2 հաշվով (մրցակցի հարկի տակ խփած գոլի առավելությամբ), դուրս մնաց պայքարից:

«Արսենալի» միակ գոլը հանդիպման լրացուցիչ ժամանակում խփեց Գաբոնը ներկայացնող հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, իսկ «Օլիմպիակոսի» կազմից 53-րդ րոպեին աչքի ընկավ Պապ Սիսեն, իսկ 119-րդ րոպեին իր թիմին 1/8 եզրափակիչ դուրս բերեց մարոկկացի հարձակվող Յուսեֆ Էլ-Արաբին:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ

«Արսենալ» - «Օլիմպիակոս»՝ 1:2 (ընդհանուր դիմակայություն՝ 2:2) (տեսանյութ)

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 113 - Պապ Սիսե, 53, Յուսեֆ Էլ-Արաբի, 119



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։