Բրեյթուեյթ. Եթե ֆուտբոլը լիներ կրոն, Մեսին կլիներ Աստված

09:41   28 փետրվարի, 2020

Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Մարտին Բրեյթուեյթը խոսել է Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Ռեալի» դեմ հանդիպման մասին, նաև անդրադարձել Իսպանիայի չեմպիոնի առաջատար Լիոնել Մեսիին:

«Անհամբերությամբ եմ սպասում «Ռեալի» հետ խաղին: Դա լինելու է մի հանդիպում, որին հետևելու է ամբողջ աշխարհը: Պատրաստ եմ դուրս գալ խաղադաշտ և օգնել «Բարսելոնային» հաղթանակ տանել:

Որևէ մեկը չի կարող կրկնել այն, ինչ անում է Մեսին խաղադաշտում: Եթե ֆուտբոլը լիներ կրոն, Մեսին կլիներ Աստված»,- Բրեյթուեյթի խոսքը փոխանցում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։