Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում փետրվարի 27-ին տեղի ունեցան 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումները:
Իտալական «Ռոման» արտագնա խաղում 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց բելգիական «Գենտի» հետ ու, ընդհանուր դիմակայությունում 2:1 հաշվով հաղթելով, դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
«Ռոմայի» կազմից 29-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ հոլանդացի հարձակվող Ջաստին Կլույվերտը: Գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Միաժամանակ ընթացող խաղերում անգլիական «Վուլվերհեմփթոնը» 2:3 հաշվով պարտվեց «Էսպանյոլին», սակայն առաջին խաղում 4:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Գերմանական «Բայեր Լևերկուզենը» ընդհանուր դիմակայությունում 5:2 հաշվով հաղթեց «Պորտուին» և դուրս եկավ հաջորդ փուլ:
Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ
«Գենտ» (Բելգիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 1:1 (ընդհանուր դիմակայություն՝ 1։2) (տեսանյութ)
«Իստանբուլ Բաշաքշեհիր» (Թուրքիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 2:1, (ընդհանուր դիմակայություն՝ 3։4)
«Բազել» (Շվեյցարիա) - ԱՊՕԵԼ (Կիպրոս)՝ 1:0 (ընդհանուր դիմակայություն՝ 4։0)
ԼԱՍԿ (Ավստրիա) - «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա)՝ 2:0 (ընդհանուր դիմակայություն՝ 3։1)
«Էսպանյոլ» (Իսպանիա) - «Վուլվերհեմփթոն» (Անգլիա) ՝ 3:2 (ընդհանուր դիմակայություն՝ 3։6)
«Պորտու» (Պորտուգալիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 1:3 (ընդհանուր դիմակայություն՝ 2։5)
«Մալմյո» (Շվեդիա) - «Վոլֆսբուրգ» (Գերմանիա)՝ 0:3 (ընդհանուր դիմակայություն՝ 1։5)
Keep going lads!
— AS Roma English (@ASRomaEN) February 27, 2020
#ASRoma #UEL #GentRoma pic.twitter.com/wxA8h6kmiq
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։