Ռամոս. Սրտով ու մտքով արդեն մտածում եմ Սուպերկլասիկոյի մասին

23:17   27 փետրվարի, 2020

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո հայտարարել է, որ կենտրոնացած է Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Բարսելոնայի» հետ հանդիպման վրա:

«Այս պարտությունից հետո միայն 2 տարբերակ կարող է լինել: Կամ մենք պետք է մտածենք պարտության մասին կամ էլ սկսենք պատրաստվել հաջորդ հանդիպմանը:

Սրտով և մտքով արդեն մտածում եմ Սուպերկլասիկոյի մասին»,- գրել է Ռամոսը Թվիթերի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ «Ռեալը» տանը պարտություն կրեց «Մանչեսթեր Սիթիից» 1:2 հաշվով: Սերխիո Ռամոսը վերջին հույսի խախտում կատարելու համար հեռացվեց խաղադաշտից:

Լա Լիգայի 26-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։