Սպորտային մարմնամարզության Հայաստանի չեմպիոնները

20:35   27 փետրվարի, 2020

Փետրվարի 26-27-ը Ալբերտ Ազարյանի եւ Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցներում տեղի ունեցան տղամարդկանց եւ կանանց Հայաստանի առաջնությունները:

Հայաստանի հավաքականի առաջատար, Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի միակ ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանը հաղթող է ճանաչվել բազմամարտում, հենացատկում, պտտաձողի ու զուգափայտերի վարժություններում:

Օղակների վարժությունում չեմպիոնի կոչումը նվաճել է Վահագն Դավթյանը, ազատ վարժությունում՝ Նորայր Հովհաննիսյանը, նժույգաթափերում Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը:

Հայաստանի առաջնությանը վնասվածքի պատճառով չի մասնակցել Համաշխարհային ունիվերսիադայի կրկնակի չեմպիոն Արթուր Թովմասյանը:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը Հայաստանի առաջնությունից հետո մարտի 1-14-ը ուսումնամարզական հավաք կանցնի Թբիլիսիում:

Հայաստանի հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը, որն այս տարի անցկացվելու է Բաքվում:

Տղամարդկանց առաջնություն

Բազմամարտ

1.Արթուր Դավթյան

2.Գագիկ Խաչիկյան

3.Համլետ Մանուկյան

Պտտաձող

1.Արթուր Դավթյան

2.Էրիկ Բաղդասարյան

3.Գագիկ Խաչիկյան

Հենացատկ

1.Արթուր Դավթյան

2.Վիգեն Խաչատրյան

3.Համլետ Մանուկյան

Զուգափայտ

1.Արթուր Դավթյան

2.Էրիկ Բաղդասարյան

3.Ռոբերտ Գյուլումյան

Օղակներ

1.Վահագն Դավթյան

2.Արթուր Դավթյան

3.Գագիկ Խաչիկյան

Ազատ վարժություն

1.Նորայր Հովհաննիսյան

2.Ռոբերտ Գյուլումյան

3.Գագիկ Խաչիկյան

Նժույգթափեր

1.Հարություն Մերդինյան

2.Արթուր Դավթյան

3.Գագիկ Խաչիկյան

Կանանց առաջնություն

Բազմամարտ

1. Աննա Գրիգորյան

2. Տաթև Սուքիասյան

3. Ինեսա Ջաղինյան

Հենացատկ

1. Ինեսա Ջաղինյան

2. Տաթև Սուքիասյան

3. Աննա Պետրոսյան

Զուգափայտ

1. Ջեմա Բերբերյան

2. Մանե Պողոսյան

3. Տաթևիկ Մկրտչյան

Հավասարակշռության գերան

1. Տաթև Սուքիասյան

2. Տաթևիկ Մկրտչյան

3. Աննա Մանթաշյան

Ազատ վարժություններ

1. Ինեսա Ջաղինյան

2. Անի Եղիկյան

3. Մանե Պողոսյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։