Զիդան․ Շատ բարդ խաղում չհերիքեց 10 րոպե կենտրոնացվածություն

12:07   27 փետրվարի, 2020

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթիից» կրած 1։2 հաշվով պարտությունը։

«75 րոպե լավ էինք խաղում։ Մենք դժգոհ ենք պարտությունից, բայց դիմակայությունը տեւում է 180 րոպե։ Հիմա պետք է այս ամենում գտնենք ինչ-որ դրական բան։ Արդյունքում ոչ մի լավ բան չկա, բայց մենք լավ էինք խաղում, եթե հաշվի չառնենք վերջին րոպեները։ Պաշտպանություն սխալներ եղան, բայց դա ֆուտբոլի մի մասն է։ Շատ բարդ խաղում չհերիքեց 10 րոպե կենտրոնացվածություն, եւ մենք թանկ վճարեցինք դրա համար»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ Մադրիդում տեղի ունեցած հանդիպման մինչեւ 78-րդ րոպեին Արքայական թիմը հաղթում էր 1։0 հաշվով, սակայն 4 րոպեում երկու գոլ բաց թողեց։

Թիմերի պատասխան հանդիպումն Անգլիայում տեղի կունենան մարտի 17-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ

«Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:2 (տեսանյութ)

Իսկո, 60 - Գաբրիել Ժեզուս, 78, Կևին դե Բրույնե, 82 (11մ)

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։