16:46 26 փետրվարի, 2020Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը ամռանը կքննարկի թիմի գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները, քանի որ ֆուտբոլիստը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրն անգլիական ակումբի հետ, հաղորդում է Daily Mail-ը։
Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան» եւ Միլանի «Ինտերը»։ 30-ամյա ֆուտբոլիստը նաեւ ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում, իսկ «Արսենալի» հետ դրա հավանականությունը քիչ է։
Օբամեյանգի պայմանագիրն «Արսենալի» հետ նապատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ Թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտարարել էր, որ հնարավոր ամեն ինչ կանեն Օբամեյանգի հեռանալը թույլ չտալու համար։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.