Սերխիո Ռամոս․ Մեզ մոտիվացնում է Չեմպիոնների լիգայի հիմնը

13:10   26 փետրվարի, 2020

Մադրիդի «Ռեալի» ավագ, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը դրվատանքով է խոսել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին, նաեւ նշել է մոտիվացիայի աղբյուրը։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։

«Մենք շատ ենք հարգում Գվարդիոլային, նա հրաշալի մարզիչ է։ Նրա վիճակագրությունը դրա վկայությունն է։

Չեմպիոնների լիգայում մեզ չի մոտիվացնում մարզիչը կամ մրցակիցը։ Մոտիվացիան այդ մրցաշարի հիմն է։ Հենց լսում ենք այն, ամեն ինչի մասին մոռանում ենք։ Մոտիվացիան հենց Չեմպիոնների լիգան է»,- Ռամոսի խոսքը մեջբերում է AS-ը։

«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 26-ին Մադրիդում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։