Մարադոնան նշել է՝ որ թիմին է երկրպագելու «Նապոլի» - «Բարսելոնա» խաղում

21:10   25 փետրվարի, 2020

Արգենտինական «Խիմնասիայի» գլխավոր մարզիչ, արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Նապոլի» - «Բարսելոնա» խաղում կերկրպագի իտալական թիմին:

«Անկասկած, ես երկրպագելու եմ «Նապոլիին»: Իմ սիրտն այդ թիմին է պատկանում»,- Մարադոնայի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Դիեգո Մարադոնան «Նապոլիում» հանդես է եկել 1984-1991 թվականներին, իսկ «Բարսելոնայում»՝ 1982-1984 թվականներին:

«Նապոլի» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։