Մայքլ Ջորդանը Կոբի Բրայանտի հրաժեշտի արարողությանը արտասվել է ամբողջ ճառի ընթացքում

11:48   25 փետրվարի, 2020

«Լոս Անջելես Լեյքերսի» «Սթեյփլս» մարզապալատում տեղի է ունեցել լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի հիշատակին նվիրված հրաժեշտի արարողությունը։

Ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհված 41-ամյա Բրայանտի եւ նրա 13-ամյա դուստր Ջիաննայի փակ հուղարկավորությունը տեղի էր ունեցել փետրվարի 7-ին։ Մամուլն այդ մասին իմացել էր մի քանի օր անց։

Հրաժեշտի արարողության ժամանակ հուզական ելույթ է ունեցել լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը, որը ճառի ամբողջ ընթացքում արտասվել է։

«Հնարավոր է՝ ոմանք զարմանան, բայց մենք Կոբիի հետ շատ մոտ ընկերներ էինք։ Կոբին իմ կրտսեր եղբայրն էր։

Բոլորը միշտ ցանկանում էին խոսել մեր միջեւ նմանության մասին, բայց ես ցանկանում էի պարզապես խոսել Կոբիի մասին։

Նա ցանկանում էր առավելագույն բացահայտել իր հնարավորությունները։ Նրա հետ ցանոթանալուց հետո ես ցանկացա դառնալ նրա համար լավագույն ավագ եղբայր։ Նա գիտեր՝ ինչպես օգնել ինձ անձամբ։

Ես միշտ կշարունակեմ սիրել նրան եւ հիշել, թե ինչպես էր նա ոգեշնչում ինձ։ Երբ մահացավ Կոբի Բրայանտը, ինձնից մի մաս մահացավ նրա հետ։ Խոստանում եմ, որ այսօրվանից կապրեմ հիշողություններով այն մասին, որ ունեցել եմ կրտսեր եղբայր, որին ձգտել եմ օգնել՝ ինչով կարող էի»,- ասել է Ջորդանը։

Արարողության ժամանակ երգել են Ալիշա Քիզը, Բեյոնսեն, Քրիստինա Ագիլերան։

Մուտքը եղել է տոմսերով, ինչը առաջացրել է «Սթեյփլս» մարզապալատի մոտ հավաքված հազարավոր երկրպագուների դժգոհությունը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։