Ջերարդը նշել է «Լիվերպուլի» ամենակարևոր ֆուտբոլիստին

22:40   24 փետրվարի, 2020

Շոտլանդական «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ, «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը նշել է Անգլիայի փոխչեմպիոնի այն ֆուտբոլիստին, առանց որի «Լիվերպուլը» չէր կարող մեծ հաղթանակների հասնել:

«Կան ֆուտբոլիստներ, որոնք մշտապես կայուն խաղ են ցուցադրում և ամեն օր մարտական են տրամադրված: «Լիվերպուլի» ներկայիս կազմում այդպիսի ֆուտբոլիստ է Ջորդան Հենդերսոնը, առանց որի «Լիվերպուլը» չէր կարող լուրջ հաջողություններ գրանցել:

Ես խաղացել եմ Հենդերսոնի հետ և գիտեմ՝ ինչ ծավալի աշխատանք է նա կատարում խաղադաշտում»,- Daily Mail-ի հաղորդմամբ՝ ասել է Ջերարդը:

Նշենք, որ Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջնությունում 29-ամյա Ջորդան Հենդերսոնը մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։