Կորոնավիրուսի պատճառով «Յուվենտուսը» մեծ ֆինանսական կորուստներ է կրում

20:12   24 փետրվարի, 2020

Իտալիայի որոշ քաղաքներում երկրի իշխանության կողմից կորոնավիրուսի տարածումը կանխելու արտակարգ միջոցների կիրառման հետևանքով իտալական ֆուտբոլը ֆինանսական մեծ կորուստներ է ունեցել, տեղեկացնում է Football Italia-ն:

«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը բաժնետոմսերի արժեքը պակասել է 11 տոկոսով: «Յուվենտուսը» ստիպված փակել է նաև ակումբի թանգարանը:

Խնդրի առաջ են կանգնել նաև «Յուվենտուսի» այն երկրպագուները, որոնք ցանկանում էին մեկնել Լիոն՝ աջակցելու թուրինյան ակումբին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Լիոնի» դեմ խաղում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։