Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմա» - «Լեչե» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

18:00   24 փետրվարի, 2020

«Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Իտալիայի առաջնության 25-րդ տուրի «Լեչեի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է մայրաքաղաքային ակումբի մամուլի ծառայությունը:

«Լեչեի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև թուրք կիսապաշտպան Ջենգիզ Ունդերը, բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն և սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը «Լեչեի» դեմ խաղում դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։ «Ռոման» հաղթանակ էր տարել 4:0 հաշվով:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.