Տեր Շտեգեն․ Ցանկանում ենք ցուցադրել «Բարսելոնայի» լավագույնը տարբերակը «Նապոլիի» եւ «Ռեալի» դեմ խաղերում

13:45   24 փետրվարի, 2020

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը խոսել է ակնկալիքների մասին իտալական «Նապոլիի» եւ Մադրիդի «Ռեալի» դեմ առաջիկա հանդիպումներից։

«Իհարկե, մենք պատրաստ ենք առաջիկա երկու կարեւոր հանդիպումներին։ Ես հավատում եմ, որ կարող ենք հաղթել։ Ցանկանում ենք ստանալ առավելագույն հաճույք։ Մենք միշտ ձգտում ենք 100 տոկոսով պատրաստ լինել պայքարին։

Մի քանի շաբաթ պահանջվեց նոր խաղաոճին հարմարվելու համար։ Հիմա մենք շատ բարդ ոճի մեջ ենք խաղում։ Իհարկե, հնարավոր են նաեւ պարտություններ, բայց մենք ցանկանում ենք ցուցադրել «Բարսելոնայի» լավագույնը տարբերակը «Նապոլիի» եւ «Ռեալի» դեմ խաղերում»,- Տեր Շտեգենի խոսքը մեջբերում է AS-ը։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» «Նապոլիին» կհյուրընկալվի փետրվարի 25-ին։ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Ռեալ» - «Բարսելոնա» խաղը տեղի կունենա մարտի 1-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։