Բենզեմա․ «Մանչեսթեր Սիթիի» հետ դիմակայությունում կլինի հավասար պայքար

11:50   24 փետրվարի, 2020

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման խոսել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա հանդիպման մասին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։

«Ես կարող եմ ասել, որ «Մանչեսթեր Սիթին» լավ թիմ է, հրաշալի մարզիչով։ Այդ թիմը վերահսկում է գնդակը, կատարում է շատ փոխանցումներ։ Կլինի հավասար պայքար։

Հատուկ ծրագիր չունենք։ Մեր ծրագիրը ամեն անգամ հաղթելն է։ Իհարկե, մենք ուսումնասիրում ենք մրցակցին, բայց կենտրոնացած կլինենք մեր խաղի վրա։

Ես երջանիկ եմ «Ռեալում» եւ հպարտ եմ Մադրիդում ունեցած կարիերայի համար։ Ունեցել եմ ծանր ժամանակներ, բայց դա կարիերայի մի մասն է։ Քննադատությունն էլ ֆուտբոլի մի մասն է։ Այն ինձ ավելի է մոտիվացնում»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Ռեալի» եւ «Մանչեսթեր Սիթիի» առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 26-ին Մադրիդում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։