Արտետա․ Պետք է համոզենք Օբամեյանգին մնալ «Արսենալում»

11:14   24 փետրվարի, 2020

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան Անգլիայի առաջնության 27-րդ տուրի խաղում Լիվերպուլի «Էվերտոնի» նկատմամբ 3։2 հաշվով հաղթանակից հետո խոսել է գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի մասին, որը դարձել է դուբլի հեղինակ։

«Օբամեյանգը մեր թիմի ամենակարեւոր խաղացողն է, ոչ մի կասկած չկա՝ հաշվի առնելով, թե նա ինչպես է ազդում «Արսենալի» վրա։ Մենք պետք է նրան համոզենք մնալ ակումբում։ Նա հսկայական աշխատանք է կատարում։

Նա արժանի է այլ ակումբների ուշադրությանը, քանի որ խոսքը ամենաբարձր մակարդակի խաղացողի մասին է։ Բայց հույս ունեմ, որ մենք կկարողանանք նրա համոզել մնալու վերաբերյալ։ Նա մեծ ապագա ունի «Արսենալում»։ Կարծում եմ՝ նրա համար ծանր էր նախորդ ամիսներին, քանի որ շատ էին հիասթափության առիթները»,- Արտետայի խոսքը մեջբերում է BBC-ն։

30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են Միլանի «Ինտերը», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու կատալոնական «Բարսելոնան»։ Օբամեյանգի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։