«Ռոմայի» մեկնարկային կազմը. NEWS.am Sport Live՝ Հռոմից

20:00   23 փետրվարի, 2020

Հայտնի է «Ռոմայի» մեկնարկային կազմը Իտալիայի առաջնության 25-րդ տուրում: Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը Հռոմում կընդունի «Լեչեին»: Առաջին րոպեից կխաղա նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Ռոմա» - «Լեչե» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։

Իտալիայի առաջնության առաջին շրջանում «Ռոման» «Լեչեի» խաղադաշտում հաղթել է 1։0 հաշվով։ Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումից հետո հաղթական գոլը խփել էր բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։

24 խաղից հետո «Ռոման» 39 միավորով 5-րդն է, «Լեչեն» ունի 25 միավոր եւ 16-րդն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։