«Մանչեսթեր Սիթին» պարտության մատնեց «Լեսթեր Սիթիին» (տեսանյութ)

23:21   22 փետրվարի, 2020

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Լեսթեր Սիթիին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը վերջնամասում խփեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը։ Երկրորդ խաղակեսում հաշիվը կարող էր բացել արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, սակայն չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։ Դաշտի տերերի դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելը հետ մղեց գնդակը։

«Մանչեսթեր Սիթին» 57 միավորով երկրորդն է։ «Լեսթեր Սիթին» ունի 50 միավոր եւ երրորդ տեղում է։ Առաջատար «Լիվերպուլը» 26 խաղում վաստակել է 76 միավոր։

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։1 (տեսանյութ)

Գաբրիել Ժեզուս, 80

Չիրացրած 11մ՝ Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), 62



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։