Ռոնալդուի գոլը «Յուվենտուսին» օգնեց հաղթել հետնապահին (տեսանյութ)

22:53   22 փետրվարի, 2020

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալվեց հետնապահ ՍՊԱԼ-ին։ Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։

Հյուրերի կազմում աչքի ընկան պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսին։ Ռոնալդուն 1000-րդ հանդիպումն անցկացրեց կարիերայում։

«Յուվենտուսը» 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է մեկ հանդիպում քիչ անցկացրած «Լացիոյից»։ ՍՊԱԼ-ը վերջին տեղում է՝ 15 միավոր։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

ՍՊԱԼ - «Յուվենտուս»՝ 1։2 (տեսանյութ)

Անդրեա Պետանյա, 69, 11մ - Կրիշտիանու Ռոնալդու, 39, Աարոն Ռեմսի, 60



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։