«Հոֆենհայմը» չպարտվեց առանց Ադամյանի, օրվա արդյունքները (տեսանյութ)

20:30   22 փետրվարի, 2020

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում «Հոֆենհայմը» հյուրընկալվեց Մյոնխենգլադբախի  «Բորուսիային» եւ պարտությունից խուսափեց ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ՝ 1։1։

«Հոֆենհայմի» կազմում հայտավորված չէր Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը վերականգնվել է վնասվածքից հետո։

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 43 միավորով չորրորդ տեղում է։ «Հոֆենհայմը» 34 միավորով 7-րդն է։

Դորտմունդի «Բորուսիան» Բրեմենում 2։0 հաշվով պարտության մատնեց «Վերդերին»։

Դորտմունդի «Բորուսիան» 45 միավորով եւ գոլերի տարբերությամբ բարձրացավ երկրորդ տեղ։ «Վերդերը» նախավերջինն է՝ 17 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բորուսիա Մ.» - «Հոֆենհայմ»՝ 1։1 (տեսանյութ)

Մատիաս Գինտեր, 11 - Լուկաս Ռիբեյրո, 90+2 

Չիրացրած 11մ՝ Ալասան Պլեա, 74 («Բորուսիա Մ․»)

«Վերդեր» - «Բորուսիա Դ.»՝ 0։2 (տեսանյութ)

Դան-Ակսել Զագադու, 52, Էրլինգ Հոլանդ, 66

«Ֆրայբուրգ» - «Դյուսելդորֆ»՝ 0։2

Անդրե Հոֆման, 37, Էրիկ Թոմի, 61

«Հերտա» - «Քյոլն»՝ 0։5

Ջոն Կորդոբա, 4, 22,Ռունե Յարսթեյն, 37, ինքնագոլ, Ֆլորիան Կայնց, 62, Մարկ Ուտ, 69

«Շալկե» - «Լայպցիգ»՝ 21:30 (Երեւանի ժամանակ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։