Կլոպ․ «Լիվերպուլի» առաջարկի մասին լսելիս զգացի նույնը, ինչ առաջին կնոջս հանդիպելիս

19:40   22 փետրվարի, 2020

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, թե ինչու է որոշել զբաղեցնել անգլիական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը։

«Շատ ակումբներ էին ցուցաբերում հետաքրքրություն, բայց ես պետք է սկզբում արձակուրդ կազմակերպեի ինձ համար։ Գործակալիցս իմացա, որ իմ ծառայություններով հետաքրքրվում է «Լիվերպուլը» եւ անմիջապես զգացի նույնը, ինչ զգացի, երբ հանդիպեցի առաջին կնոջս։ Տեսա նրան եւ մտածեցի․ «Լավ, ես կամուսնանամ նրա հետ»։ Նույնը եղավ ակումբի հետ։ Ես զգացի, որ դա ճիշտ է հենց առաջին րոպեից»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

52-ամյա մասնագետը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականից։ 2001-2008-ին Կլոպը գլխավորել է «Մայնցը», 2008-2015-ին՝ Դորտմունդի «Բորուսիան»։ Անցած մրցաշրջանում «Լիվերպուլը» նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։