«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը՝ «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում

14:49   22 փետրվարի, 2020

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան հայտնվել է կատալոնական «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում:

Express-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» երկար ժամանակ է, ինչ հետևում է 25-ամյա կիսապաշտպանի խաղին և մտադիր է առաջիկայում «Մանչեսթեր Սիթիի» հետ քննարկել Բեռնարդու Սիլվայի հնարավոր տեղափոխությունը:

Նշվում է, որ մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դեմ է Բեռնարդու Սիլվայի վաճառքին:

Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 6 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։