Կլոպ. «Աթլետիկոյին» պարտվելուց հետո ոչ մեկին չէր հետաքրքրում, որ մենք լավագույնն ենք Անգլիայում

12:48   22 փետրվարի, 2020

Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ իր թիմը հետևություններ է անում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Մադրիդի «Աթլետիկոյից» կրած պարտությունից:

«Պարտության մեջ ոչ մի դրական բան չկա, սակայն «Լիվերպուլի» ֆուտբոլիստները ճիշտ դասեր են քաղել այդ պարտությունից:

«Աթլետիկոյին» պարտվելուց հետո ոչ մեկին չէր հետաքրքրում, որ մենք լավագույնն ենք Անգլիայում: Պետք է ուղղենք մեր սխալներն ու պատրաստվենք պատասխան հանդիպմանը»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Աթլետիկոյի» դեմ առաջին խաղում պարտություն է կրել 0:1 հաշվով: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։