Ալեգրի. Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում ֆավորիտներ չկան

12:15   22 փետրվարի, 2020

Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարծում է, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս եկած բոլոր թիմերը հավասար հնարավորություն ունեն մրցաշարի չեմպիոն դառնալու համար:

«Հաղթելու համար պետք է անդադար աշխատել ու պայքարել: Մրցաշարին մասնակցող բոլոր թիմերը տեսականորեն կարող են հայտնվել եզրափակիչում:

Ինձ համար այս մրցաշրջանում ֆավորիտներ չկան: Չկա մի թիմ, որը նման է այն «Ռեալին», որը 3 մրցաշրջան անընդմեջ դարձավ մրցաշարի չեմպիոն»,- Football Italia-ի հաղորդմամբ՝ ասել է իտալացի մասնագետը:

Ավելի վաղ Ալեգրին հայտարարել էր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կրկին մարզչական աշխատանքով զբաղվելու մտադրության մասին: 52-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված են Փարիզի ՊՍԺ-ն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։