«Բարսելոնայում» իրավիճակը լարված է. տնօրենների խորհուրդը պահանջում է Բարտոմեուի հրաժարականը

00:09   22 փետրվարի, 2020

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի գլխավորությամբ փետրվարի 21-ին տեղի է ունեցել ակումբի ղեկավարության արտահերթ ժողով, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Ժողովն անցել է լարված մթնոլորտում: «Բարսելոնայի» տնօրենների խորհրդի անդամների մեծ մասը պահանջել է ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին հրաժարական ներկայացնել և ամռանն արթահերթ նախագահական ընտրություն կազմակերպել:

Տնօրենների խորհրդի անդամների՝ Բարտոմեուին անվստահություն հայտնելու պատճառ է դարձել թիմի ներկա և նախկին ֆուտբոլիստներ Լիոնել Մեսիի, Ժերար Պիկեի, Չավի Էրնանդեսի, Կառլես Պույոլի դեմ Բարտոմեուի և նրա թիմակիցների կազմակերպած տեղեկատվական արշավը:

Ավելի վաղ Խոսեպ Բարտոմեուն հերքել էր «Բարսելոնայի» լեգենդների դեմ տեղեկատվական հարձակում կազմակերպելու վերաբերյալ մեղադրանքը և տեղի ունեցածը թյուրիմացություն անվանել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։