Բուֆոն․ Հույս ունեմ, որ Սարին կմնա «Յուվենտուսում»

16:15   21 փետրվարի, 2020

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հույս է հայտնել, որ թիմը մրցաշրջանը կավարտի որեւէ տիտղոս նվաճած եւ դրա շնորհիվ իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին պաշտոնանկ չի արվի։

«Ճիշտ կլիներ նպատակներին հասնելու համար դիմել այլ մեթոդների։ Հույս ունեմ, որ Սարին կմնա ակումբում, քանի որ դա կնշանակի, որ մենք ինչ-որ բան ենք նվաճել։

Եթե «Ինտերը» դուրս գա Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ, ապա կասեմ, որ «Լացիոն» մեր ամենավտանգավոր մրցակիցն է Իտալիայի չեմպիոնական տիտղոսի համար պայքարում։ «Լացիոն» խաղում է միայն հանգստյան օրերին, ինչը նրանց դարձնում է ավելի վտանգավոր»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

«Յուվենտուսը» 57 միավորով գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում է «Լացիոն»՝ 56 միավոր։ Երրորդ տեղում ընթացող Միլանի «Ինտերն» ունի 54 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։