Ալեգրին հայտարարել է՝ երբ է պատրաստվում վերադառնալ մարզչական աշխատանքի

11:10   21 փետրվարի, 2020

Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է, որ մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կրկին աշխատանքի անցնել:

«Ես հիմա Փարիզում եմ, սակայն այս հրաշալի քաղաք եմ եկել ոչ թե ՊՍԺ-ի հետ բանակցելու, այլ իմ հեղինակային գրքի շնորհանդեսը կազմակերպելու համար: 

Չգիտեմ՝ ինչ է սպասվում ինձ ապագայում, սակայն կարծում եմ, որ աշխատանքի կվերադառնամ սեպտեմբերին: Եթե շարունակեմ հանգստանալ, այլևս չեմ կարողանա աշխատանքով զբաղվել»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է AFP-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մասիմիլիանո Ալեգրին բանակցություններ է վարում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Հիշեցնենք, որ 52-ամյա Ալեգրին «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2014-2019 թվականներին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։