Ռիվալդոն՝ Բրեյթուայթի ձեռքբերման մասին. «Բարսելոնան» մեծ սխալ է գործել

19:12   20 փետրվարի, 2020

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն մեկնաբանել է իսպանական «Լեգանեսի» դանիացի հարձակվող Մարտին Բրեյթուայթի՝ «Բարսելոնա» տեղափոխությունը:

«Չեմ հասկանում՝ ինչու է «Բարսելոնան» նման ձեռբերում կատարել: Ակումբը մեծ սխալ է գործել:

«Բարսելոնայի» խաղում ես դրական փոփոխություններ եմ նկատում և վստահ եմ, որ ակումբը կարող էր լավ խաղ ցուցադրել նաև առանց այս ձեռքբերման: 

Այնուամենայնիվ, եթե «Բարսելոնան» որոշել էր հարձակվող ձեռք բերել, ապա նոր հարձակվողը պետք է լիներ երիտասարդ»,- Ռիվալդոյի խոսքը փոխանցում է Cadena Ser-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» փետրվարի 20-ին հայտարարեց Մարտին Բրեյթուայթի ձեռքբերման մասին: 28-ամյա հարձակվողի համար կատալոնական ակումբը «Լեգանեսին» վճարել է 18 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։